Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է եռօրյա պաշտոնոկան այցով Հայաստան ժամանած Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգին: Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական եւ հումանիտար որոլրտներում երկու երկրների փոխգործակցվության առավել սերտացման ուղիները:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նախարարները նշել են, որ «քաղաքական երկխոսությունը զարգանում է, մեր երկրների միջեւ համագործակցությունը հաջողությամբ ընթանում է երկկողմ եւ բազմակողն ձեւաչափերով»:

«Նախարարներ Նալբանդյանն ու Շվարցենբերգը կարեւորեցին իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը` նշելով, որ այն պետք է սկսել գրեթե զրոյից: Այդ տեսանկյունից նրանք գոհունակություն հայտնեցին հանդիպումից հետո «Եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելու մասին» համաձայնագրի եւ Եվրոպական ինտեգրման բնագավառում արտգործնախարարությունների միջեւ համագործակցության մասին Հուշագրի ստորագրման առթիվ», - ասված է արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

Ի թիվս այլ հարցերի, նախարարները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման հետ առնչվող հարցեր: Չեխիայի արտգործնախարարի նախարարի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը:

Երկուշաբթի օրը Չեխիայի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Իսկ նախօրեին Կարել Շվարցենբերգը հանդիպում է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG