Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Նախագահները անկեղծորեն աշխատում են ղարաբաղյան կարգավորման հարցերի վրա»


Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները անկեղծորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի վրա: Այդ մասին APA գործակալությանը ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` նշելով, որ լավ տպավորություններ ունի անցած շաբաթ Երեւան, Բաքու եւ Ստեփանակերտ կատարած իրենց այցից:

«Միաժամանակ, դեռ մեծ աշխատանք է սպասվում: Երկու նախագահները պետք է ընդունեն այդ իրողությունը, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ կողմերի քաղաքական նպատակաուղղվածությունը պահանջում է փոխզիջման գնալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին հերթական քայլերին` Բրայզան հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է խմբավորեն իրենց տեսակետները չհամաձայնեցված հարցերում, իսկ հուլիսի վերջին արտգործնախարարները համանախագահներին կներկայացնեն այդ դիրքորոշումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG