Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Աբդուլա Գյուլին հրավիրել է Երեւան՝ ֆուտբոլ դիտելու


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր թուրք պաշտոնակցին հրավիրել է Երեւան՝ երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպումը դիտելու:

«Նախագահը հրավիրել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին սեպտեմբերի 6-ին այցելել Երեւան՝ դիտելու աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ», - «Ֆրանսպրես»-ին այսօր ասել է Սերժ Սարգսյանի խոսնակ Սամվել Ֆարմանյանը:

Գործակալությունը հիշեցնում է, որ ներկայումս երկու երկրների միջեւ դիվանագիտական կապեր չկան:

Սերժ Սարգսյանը վերջերս նաեւ քննարկելի էր համարել թուրքական կողմի առաջարկը՝ Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրող համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին, ինչը միանշանակ չի ընկալվել Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG