Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը:

«Հայաստանի` որպես պետության կայացման, ինչպես նաեւ ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման գործում Սահմանադրությունն ունեցել է հսկայական դեր, եղել եւ մնում է որպես զարգացման խթան եւ ուղենիշ», - ասված է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

Որոշ մեկնաբաններ գտնում են, որ Սահմանադրությունն օգնել է հաղթահարել երկու ճգնաժամ՝ 1998 թվականի սկզբին, երբ հրաժարական տվեց ՀՀՇ-ական ողջ ղեկավարությունը, եւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո, երբ Հայաստանում խիստ լարվեց քաղաքական իրավիճակը:

Սակայն որոշ դիտորդներ մինչեւ այժմ կասկածի տակ են առնում 1995 թվականի սահմանադրական հանրաքվեի արդյունքները, պատճառաբանելով, որ միջազգային եւ տեղական դիտորդները այնքան էլ դրական գնահատական չտվեցին հուլիսի 5-ին տեղի ունեցած քվեարկությանը:

Որոշակի վերապահումներ գոյություն ունեն նաեւ 2005 թվականի նոյեմբերի 27-ին կայացած հանրաքվեի վերաբերյալ, երբ քվեարկության դրվեցին Սահմանադրության փոփոխությունները:

Իշխանություններն այնուհանդերձ համոզված են, որ փոփոխված Սահմանադրությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման նոր հնարավորություններ է ընձեռում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG