Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետ, «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր խոսել է երկրում տիրող իրավիճակի մասին` վստահեցնելով, որ քաղաքական լարվածությունը կթուլանա:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայում ճգնաժամը սրվել է այն բանից հետո, երբ իրավապահները հայտնել են, որ բացահայտել եւ ձերբակալել են զինվորական հեղաշրջում ծրագրող Ergenekon ծայրահեղական-ազգայնական կազմակերպության 21 անդամների:

Գործակալությունը նշում է, որ հենց այս օրերին Թուրքիայի սահմանադրական դատարանը քննարկում է «Արդարոթյուն եւ զարգացում» կուսակցության գործունեությունն ապօրինի ճանաչելու եւ արգելելու հայցը, որը ներկայացրել է դատախազությունը` պնդելով, որ կուսակցությունն ունի հատուկ «գաղտնի մահմեդական օրակարգ»:

Եթե կուսակցությունն արգելվի, ապա Թուրքիայում տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

«Ես ցանկանում եմ ընդգծել, որ մենք կհաղթահարենք այս ցավալի ժամանակաշրջանը եւ կլուծենք մեր խնդիրները, դեմոկրատական համակարգը Թուրքիայում գործում է, ոչ ոք չպետք է անհանգստանա», - ասել է Էրդողանը եւ հավելել. - «Թուրքիայի դեմոկրատիան վտանգված չէ»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG