Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը Վրաստանին եւ Հարավային Օսիային հորդորել է չսրել իրավիճակը


Հելսինկիից ստացված հաղորդագրության համաձայն` ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Ստուբը խորը մտահոգություն է հայտնել վրաց - օսական հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին բախումների կապակցությամբ եւ նշել է, որ միջադեպերը վկայում են հետզհետե աճող լարվածության մասին:

Փոխհրաձգության ընթացքում զոհվել է երեք մարդ, տասը մարդ վիրավորվել է: Կողմերը միմյանց են մեղադրում այդ միջադեպի համար:

Ալեքսանդր Ստուբը կողմերին հորդորել է զսպվածություն դրսեւորել եւ ձեռնարկել կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան կանխել իրավիճակի հետագա վատթարացումը:

«Ես բոլորին կոչ եմ անում գործադրել անհրաժեշտ ջանքերը երկխոսությունը վերականգնելու համար, դա վստահության մթնոլորտի անհրաժեշտ նախապայմանն է: ԵԱՀԿ-ն շարունակում է ուշի-ուշով հետեւել այդ զարգացումներին եւ պատրաստ է աջակցել կողմերին լարվածությունը թուլացնելու հարցում», - ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG