Մատչելիության հղումներ

Ավելի քան 20 վիրավոր` Մինսկում պայթյունի հետեւանքով


Ավելի քան 20 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել անցած գիշեր Մինսկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

Պայթյունը որոտացել է կեսգիշերից քիչ անց` Բելառուսի անկախության օրվան նվիրված բացօթյա համերգի ժամանակ, որին ներկա են եղել հազարավոր մարդիկ, այդ թվում` երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Մինսկի ոստիկանության պետ Անատոլի Կուլեշովի վկայությամբ` զոհվածներ չկան. տուժածներից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց, մյուսներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում: Նա հայտնել է նաեւ, որ փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:

Ըստ ոստիկանության` պայթեցվել է ինքնաշեն ռումբ: Պաշտոնյաները առավել հավանական են համարում, որ պատահածը «խուլիգանների» ձեռքի գործն է:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG