Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Աստանա:

«Հայաստանի նախագահը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առիթով Աստանա ժամանած Պետությունների ղեկավարների հանդիպմանն, ինչպես նաեւ ներկա կգտնվի քաղաքի հիմնադրմանը նվիրված տոնակատարություններին», - հավելում է նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրությունը:

Այդ տոնակատարություններին մասնակցելու են հրավիրված նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ Հորդանանի թագավոր Աբդալահը:

Որոշ լրատվամիջոցներ ենթադրություններ են արել, թե Աստանայում կարող է կայանալ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլա Գյուլի հանդիպումը:

Ո'չ հայաստանյան, ո'չ էլ թուրքական աղբյուրները այդ լուրերը չեն մեկնաբանում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG