Մատչելիության հղումներ

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում ազատ արձակել Արման Բաբաջանյանին


Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել վաղաժամկետ ազատ արձակել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, որը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման՝ զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին հասցեագրված նամակում Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Հոլի Քարթները կարծիք է հայտնել, որ «մնացած 1,5 տարին, որը Բաբաջանյանը պետք է անցկացնի անազատության մեջ, համարժեք չեն նրա գործած արարքին», եւ կոչ է արել վերանայել գործը եւ վաղաժամկետ ազատ արձակել դատապարտյալին:

«Բաբաջանյանի ազատ արձակումը դրական ուղերձ կլինի թե Հայաստանի միջազգային գործընկերներին, թե Հայաստանի հանրությանը, վկայելով, որ դուք եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մտահոգված եք մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ներկայումս Հայաստանում ստեղծված կրիտիկական վիճակով եւ կոնկրետ քայլեր եք ձեռնարկում իրավիճակը շտկելու համար», - ասված է նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG