Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Չեխիայի արտգործնախարարը


Վաղը եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ծրագրված են նաեւ պատվիրակության այցելությունները Մեծ եղեռնի հուշահամալիր, Փարաջանովի տուն-թանգարան, Երեւանի կոնյակի գործարան:

Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը եւ համատեղ ասուլիսը կկայանան կիրակի օրը:

Հուլիսի 7-ին Զարգացման հայկական գործակալությունում տեղի կունենա հայ - չեխական բիզնես ֆորումի բացումը, որտեղ Էդվարդ Նալբանդյանը եւ Կարել Շվարցենբերգը հանդես կգան ելույթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG