Մատչելիության հղումներ

Թոմաս Համմարբերգը կայցելի Հայաստան


Հուլիսի 13-ին Հայաստան կժամանի Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը:

Սպասվող այցի մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:

Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը հինգշաբթի օրը նամակ է ստացել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջիանի Բուքիքիոյից, որում, Տիգրան Թորոսյանի փոխանցմամբ, հանձնաժողովի աշխատանքներին միջազգային փորձագետների հրավերի առիթով տեղեկացնում է, որ կսպասեն մինչեւ Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի՝ Հայաստան կատարելիք այցը, քանի որ նրան է վերապահված նաեւ միջազգային փորձագետների հետ կապված խնդիրը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG