Մատչելիության հղումներ

Հուլիսի 13-ին Հայաստան կժամանի Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը:

Սպասվող այցի մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:

Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը այսօր նամակ է ստացել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջիանի Բուքիքյոյից, որում, Տիգրան Թորոսյանի փոխանցմամբ, հանձնաժողովի աշխատանքներին միջազգային փորձագետների հրավերի առիթով տեղեկացնում է, որ կսպասեն մինչեւ Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի՝ Հայաստան կատարելիք այցը, քանի որ նրան է վերապահված նաեւ միջազգային փորձագետների հետ կապված խնդիրը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG