Մատչելիության հղումներ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր եւս երկու ամսով երկարացրեց ՀՀՇ-ի վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի կալանքի ժամկետը:

Արարատ Զուրաբյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների եւ պետական իշխանությունը յուրացնելու մեջ:

Զուրաբյանի շահերի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ նախաքննության մարմինը իր միջնորդությունը հիմնավորել է նրանով, թե «գործը ծավալուն է եւ ապացույցներ ձեռք բերելու համար ժամանակ է պահանջվում»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG