Մատչելիության հղումներ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկարացրեց Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների եւ պետական իշխանությունը յուրացնելու մեջ:

Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանքը գրավով փոխարինելու առաջարկությամբ, սակայն դատարանը մերժել է` պատճառաբանելով, որ «Արզումանյանը կարող է թաքնվել քննությունից եւ նոր հանցանքներ գործել»:

Խոսելով Արզումանյանին ներկայացված մեղադրանքի մասին, փաստաբանը տեղեկացրեց, որ մեղադրող կողմը պնդում է, թե Արզումանյանը կատարել է «նախաքննական գործընթացը եւ ընտրությունների բուն ընթացքը վարկաբեկելուն, միջազգային հանրության առջեւ դրանց օրինականությունը կասկածի տակ դնելուն ուղղված գործողություններ»:

«Բայց չէ որ մեր իշխանությունները ակնհայտորեն եւ միանշանակ ընդունում են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի եզրակացությունը, որ նախընտրական, ընտրական եւ հետընտրական գործընթացները ուղեկցվել են կոպիտ խախտումներով եւ բռնություններով», - փաստել է Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպանը:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG