Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարները:

Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, կմասնակցի Հայաստանի եւ Ղարաբաղի կառավարությունների համատեղ նիստին:

Հայաստանի կառավարության ղեկավարն իր գործընկերոջ եւ համատեղ նիստի մասնակիցների հետ կայցելի Արցախյան հերոսամարտի զոհերի հուշարձան` հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին:

Տիգրան Սարգսյանը կայցելի նաեւ Շուշի, որտեղ «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի «Արվեստի, արհեստների եւ զբոսաշրջության» կենտրոնում կներկայացվի մինչ այժմ հիմնադրամի կատարած աշխատանքը եւ կքննարկվեն հիմնադրամի գործունեության հետ կապված ռազմավարական խնդիրներ:

Վարչապետի հրավերով, այցի օրերին Ղարաբաղում կլինեն «Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սովորենք ժողովրդավարություն» ծրագրի մասնակից շուրջ երեք տասնյակ երեխաներ` Հայաստանի տարբեր մարզերից:

Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա հուլիսի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG