Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ԱՄՆ-ի դեսպանատուն եւ շնորհավորել Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնին Անկախության օրվա առթիվ:

Հուլիսի 4-ին ամերիկացիները մեծ շուքով նշում են իրենց ազգային տոնը՝ Անկախության օրը: Վաղը Վաշինգտոնում կազմակերպվելու է մեծ շքերթ, իսկ երեկոյան՝ հրավառություն:

Այսօր Ջորջ Բուշը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկացիներին, որում, մասնավորապես, ասված է. - «Ավելի քան երկու դար առաջ համարձակ եւ արի ռոմանտիկները ստորագրեցին Անկախության հռչակագիրը»:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG