Մատչելիության հղումներ

Գեւորգ Մհերյանը` ոստիկանապետի տեղակալ, Գեւորգ Կոստանյանը` նախագահի օգնական


Նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հրամանագիր է ստորագրել Գեւորգ Մհերյանին Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին:

Մինչ այդ նշանակումը Գեւորգ Մհերյանը զբաղեցնում էր հանրապետության նախագահի օգնականի պաշտոնը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նույն օրը կարգադրություն է ստորագրել Գեւորգ Կոստանյանին հանրապետության նախագահի օգնական նշանակելու մասին:

Մինչ նոր նշանակումը Գեւորգ Կոստանյանը արդարադատության փոխնախարարն էր եւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG