Մատչելիության հղումներ

logo-print
Չորեքշաբթի երեկոյան մի խումբ երիտասարդներ Հյուսիսային պողոտայում Հայաստանի առաջին նախագահի եւ նրա կողմնակիցների հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, ինչից հետո քաշքշուկ է սկսվել այդ երիտասարդների եւ նույն վայրում հավաքվածների միջեւ, ինչի արդյունքում վերջիններից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց:

«Հյուսիսային պողոտա են ներխուժել թվով շուրջ 20 տղամարդ, վիրավորական ու սադրիչ պահվածքով հարձակվել այնտեղ գտնվող քաղաքացիների վրա, ովքեր մասնակցում էին ամենօրյա «քաղաքական զբոսանքներին»: Սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում ծեծի են ենթարկվել մի քանի քաղաքացի: Վարձու այս քրեականների հարձակման ողջ ընթացքում դեպքի վայրի հարեւանությամբ գտնվող ոստիկանությունն իրեն պահել է դիտողի դերում` չձեռնարկելով որեւէ համարժեք քայլ, ավելին` հովանավորել է նրանց եւ, ըստ ականատեսների, միջոցներ ձեռնարկել այն անձանց նկատմամբ, ովքեր փորձել են նկարահանել այդ ամենը», - ասված է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման գրասենյակի հայտարարությունում:

Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, որոնք ամեն երեկո հավաքվում են Հյուսիսային պողոտայում, «Ազատություն» ռադիոկայանին իրենց վրդովմունքն են փոխանցել կատարվածի կապակցությամբ եւ բողոքել են ոստիկանների պահվածքից:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG