Մատչելիության հղումներ

Վարդան Մալխասյանին վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդություն չի ներկայացվել


Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշեց միջնորդություն չներկայացնել Վարդան Մալխասյանին վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ:

Վարդան Մալխասյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերի մեղադրանքով: Նրա ազատազրկման ժամկետը լրանում է դեկտեմբերի 9-ին:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո խոսնակ Արսեն Բաբայանի վկայությամբ՝ հիմնարկի վարչակազմը պատճառաբանել է իր որոշումը նրանով, որ Վարդան Մալխասյանը չի ուղղվել, չի զղջում կատարվածի համար եւ պատիժը կրելու անհրաժեշտությունն առկա է:

Խոսնակի վկայությամբ՝ այսօր քննարկվել են 6 դատապարտյալների գործերը, 4-ի նկատմամբ որոշվել է միջնորդություն ներկայացնել անկախ հանձնաժողովին՝ վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ:


Կարինե Քալանթարյան

(Կենտրոնում Վարդան Մալխասյանն է: Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG