Մատչելիության հղումներ

logo-print

ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍ՝ համահայկական երիտասարդական մրցույթ Հայաստանում


«Մեր ընդհանուր նպատակն է՝ Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրող երկիր աշխարհում, եւ այդ առումով շատ կարեւոր է, որպեսզի տարբեր մասնագետներ կարողանան համադրել իրենց տեխնոլոգիական լուծումները մեկ սարքի մեջ», - այսօր հրավիրված ասուլիսում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Մրցույթը բաղկացած է մի քանի փուլերից: Մասնակիցների առջեւ դրված է հետեւյալ խնդիրը. նախագծել եւ պատրաստել այնպիսի ինքնակառավարվող (ավտոմատ) սարք, որը կկարողանա հետեւել սպիտակ դաշտի վրա գծված սեւ գծերի ուղղությամբ: Ռոբոտները կարող են սնվել ինչպես իրենց մեջ դրված մարտկոցների միջոցով, այնպես էլ արտաքին կամ այլընտրանքային աղբյուրներից. դրանք պետք է ունենան 18X18 սմ չափսեր եւ մինչեւ 27 սմ բարձրություն: Թիմը պետք է կազմված լինի առավելագույնը 4 հոգուց, երեքը` ուսանող, մեկը` փորձառու մասնագետ: Մասնակից թիմերի գրանցումը կսկսվի հուլիսի 5-ից, կավարտվի օգոստոսի 1-ին:

Մրցույթի տեխնիկական աջակցությունն ապահովելու է Hoornet ընկերությունը:

«Այս մրցույթը հայ երիտասարդներին կտա կարեւոր մասնագիտական փորձառություն, գործնական արդյունքներ, ինչպես նաեւ թիմային աշխատանքի մեծ փորձ», - կարծում է մրցույթի նախաձեռնող խմբի անդամ, հայաստանյան Industrial Technologies ընկերության ներկայացուցիչ Արթին Մելիքյանը:

Կլինեն իրային եւ դրամական մրցանակներ:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG