Մատչելիության հղումներ

Ոստիկանության զորքերի հրամանատար է նշանակվել Ռազմական ինստիտուտի ղեկավարը


Այսօր Հայաստանի նախագահն իր հրամանագրով կառավարությանն առընթեր ոստիկանության զորքերի հրամանատար է նշանակել Գարեգին Գաբրիելյանին, ազատելով նրան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից:

Գաբրիելյանը միաժամանակ կզբաղեցնի նաեւ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:

Գարեգին Գաբրիելյանը կփոխարինի Գրիգոր Գրիգորյանին, որը մինչ այժմ զբաղեցնում էր ոստիկանության զորքերի հրամանատարի եւ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնները:

Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո, որոնց արդյունքում զոհվեց 10 մարդ, բազմիցս է քննադատություն հնչեցվել ոստիկանության զորքերի հասցեին: Որոշ մեկնաբաններ գտնում են, որ այդ զորքերի ճիշտ գործողությունների դեպքում հնարավոր կլիներ խուսափել բախումներից եւ զոհերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG