Մատչելիության հղումներ

logo-print

Հրանուշ Հակոբյանի թափուր մնացած պատգամավորական տեղը կզբաղեցնի Գագիկ Մելիքյանը


Արտգործնախարարության Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում Հրանուշ Հակոբյանի նշանակումից հետո թափուր մնացած պատգամավորական տեղը կզբաղեցնի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում հաջորդ թեկնածուն` խորհրդարանի նախորդ երկու գումարումների պատգամավոր, 2003-2007 թվականներին Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Հայտնելով այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին` Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ այսօր Գագիկ Մելիքյանի փաստաթղթերը կուղարկվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Սպասվում է, որ ԿԸՀ-ն այսօր կքննարկի Հրանուշ Հակոբյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու եւ նրա փոխարեն նոր պատգամավորի գրանցման հարցը:

Մինչ Սփյուռքի պետկոմիտեի նախագահ նշանակվելը Հրանուշ Հակոբյանը ղեկավարում էր Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG