Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մասնակցությամբ այսօր Բաթումիում կայացած արարողությամբ նշանավորվել է Աջարիայի մայրաքաղաքի գազամատակարարման մեկնարկը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ` երկու նախագահներն այցելել են Բաթումիի բնակարաններից մեկը եւ վառել գազօջախը:

Աջարիային •գազը մատակարարելու է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը:

Իլհամ Ալիեւը միջոցառումն անվանել է երկու երկրների միջեւ ներկայիս հարաբերությունների ցուցանիշ` մասնավորապես, հայտարարելով. - «Այն, որ նման կարճ ժամկետներում մենք կարողացանք իրականացնել այդչափ կարեւոր եւ նշանակալի նախագիծը, ապացուցում է մեր բարեկամությունը: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի գազաֆիկացվեն Վրաստանի մնացած շրջանները, որտեղ գազ չի մատակարարվում: Մենք ավելացնում ենք Վրաստանին ադրբեջանական գազի մատակարարումները»:

Բաթումիում այսօր աշխատանքներն է սկսելու ՎՈւԱՄ-ի երրորդ գագաթնաժողովը, որին մասնակցելու են նաեւ կազմակերպությունում չընդգրկված մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում` Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը, Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն, ինչպես նաեւ Թուրքիայի, Բուլղարիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Լատվիայի եւ Էստոնիայի պաշտոնական պատվիրակությունները:

Գագաթնաժողովից առաջ Աջարիայի մայրաքաղաքում կայացել է Վրաստանի, Ադրբեջանի եւ Ուկրաինայի նախագահների եռակողմ հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG