Մատչելիության հղումներ

Հուլիսի 5-ի երեկոյան Բաքու կժամանի ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

Day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` մեկօրյա այցի նպատակն է ծանոթանալ վերջին շրջանում Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացված աշխատանքներին, ինչպես նաեւ ՈւԵՖԱ-ի ֆինանսական օժանդակությամբ կառուցվող ֆուտբոլային ակադեմիայի շինարարության ընթացքին:

Այցի ընթացքում Պլատինիին ուղեկցելու են ՈւԵՖԱ-ի մի շարք պաշտոնյաներ:

Միշել Պլատինին եւ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը 2007 թվականի հոկտեմբերին այցելել էին Հայաստան:

(Լուսանկարում` Միշել Պլատինին Երեւանում)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG