Մատչելիության հղումներ

Թեհրանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով առնվազն 25 մարդ է զոհվել


Թեհրանի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով առնվազն 25 մարդ է զոհվել, 16 ուղեւոր վիրավորվել է:

Այսօր առավորտյան մայրաքաղաքից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա շուռ է եկել մի ավտոբուս: Այժմ հետաքննվում են վթարի պատճառները:

Իրանի ճանապարհները աշխարհում ամենավտանգավորներից են: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ` ավտովթարների հետեւանքով այդ երկրում ամեն տարի զոհվում է մոտ 26 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG