Մատչելիության հղումներ

Նախկին հանրապետականը դարձավ հնչակ


Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, որը եղել է Հանրապետական կուսակցության անդամ, անցել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության շարքերը:

Կուսակցության մամլո դիվանի վկայությամբ՝ այս շաբաթ Եռաբլուրում տեղի է ունեցել կուսակցության նորագիրների երդման արարողությունը, եւ «35 նորընծա հնչակյանների կազմում կուսակցությանը հավատարմության երդում է տվել եւ կուսակցության շարքերն է համալրել» Արարատ Մկրտչյանը:

2000-2003 թվականներին Արաատ Մկրտչյանը եղել է նախ՝ Հայաստանի առողջապահության եւ սոցիալական ապահովության, իսկ հետո՝ առողջապահության նախարար: 2003 թվականին նա Ազգային ժողովի անդամ է ընտրվել Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով եւ պատգամավոր է եղել մինչեւ 2007 թվականը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG