Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բիշքեկ` մասնակցելու ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Հուլիսի 2-ին կայանալիք նիստի ընթացքում կքննարկվեն եւ կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառի, այդ թվում հակաօդային պաշտպանության, ԱՊՀ-ի անդամ երկրների զինված ուժերի օդանավերի թռիչքների անվտանգության, ռազմագիտական տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման եւ այլ ոլորտների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` այցի ընթացքում տեղի կունենա նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետի առաջին տեղակալի նշանակման հարցը:

ԱՊՀ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարներին կընդունի նաեւ Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG