Մատչելիության հղումներ

Պարենի համաշխարհային կազմակերպությունը լիովին դադարեցրեց օգնության հատկացումը ադրբեջանցի փախստականներին


Պարենի համաշխարհային կազմակերպությունն այսօրվանից լիովին դադարեցրել է օգնության տրամադրումը ադրբեջանցի փախստականներին, գտնելով, որ Ադրբեջանի կառավարությունն արդեն հնարավորություն ունի իր վրա վերցնել այդ գործառույթը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայությամբ՝ Պարենի համաշխարհային կազմակերպությունը 1994 թվականից օգնություն է ցուցաբերել 70 հազար փախստականների: Սակայն օգնության ծավալները գնալով նվազել են, քանի որ Ադրբեջանը սկսել է էական եկամուտներ ստանալ նավթի արտահանումից:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե երկրում այժմ 1 միլիոն փախստական կա, որոշ մասնագետներ համոզված են, որ այդ թիվն ուռճացված է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG