Մատչելիության հղումներ

Յուրաքանչյուր քննության համար դիմորդները պետք է վճարեն 1500 դրամ: Շատ դիմորդներ որոշ քննություններ արդեն հանձնել են միասնական համակարգով, ինչը, սակայն, որեւէ փոփոխություն չի մտցրել հայտադիմումի մեջ. այս տարի էլ հնարավոր է նշել 4 ֆակուլտետ անվճար համակարգում, 4 ֆակուլտետ՝ վճարովի, ինչպես նաեւ՝ առանց տարկետման իրավունքի տեղը:

Գործերը հանձնելիս դիմորդները չեն հայտնում, թե ինչ գնահատականներ են ստացել միասնական համակարգով արդեն հանձնած քննություններից: Սա, Վաչագան Գալստյանի խոսքով, հնարավորություն է տալիս նախօրոք չկանխագուշակել անցողիկ միավորները եւ անհավասար պայմաններ չստեղծել դիմորդների համար: «Մաքս Լիբերթի»-ի դիտարկմանը, թե ընդունող հանձնաժողովում կարող են բանավոր ճշտել դիմորդների գնահատականները եւ մոտավոր պատկերացում ստանալ մրցույթի մասին, Գալստյանը պատասխանեց. - «Հազարավոր դիմորդներ են համալսարան դիմում, անհնար է միավորների նման մեծ բազա ստեղծել եւ հաշվել անցողիկ միավորները»:

Այս տարի էլ ամեն օր կհրապարակվեն տեղեկություններն այն մասին, թե որ ֆակուլտետում քանի տեղի համար տվյալ պահին քանի շրջանավարտ է դիմել: Վաչագան Գալստյանի կարծիքով, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ, վերջին օրերին կուտակումներ կլինեն. դիմորդների մեծամասնությունը սպասում է վերջին օրվան, որպեսզի կարողանա հնարավորինս արդյունավետ լրացնել ֆակուլտետների հերթականությունը:

Վաչագան Գալաստյանը հույս հայտնեց, որ այս տարի համալսարան դիմողների թիվը կգերազանցի 4 հազարը, ինչը չեղավ անցած տարի: Միասնական համակարգով հայոց լեզվի քննության արդյունքները թույլ են տալիս պատասխանատու քարտուղարին ենթադրել, որ բոլոր ֆակուլտետներում էլ այս տարի մրցույթն ահամեմատ ցածր կլինի:

Դիմումներն ընդունվում են այսօրվանից մինչեւ հուլիսի 16-ը, քննությունները կկայանան հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 10-ը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG