Մատչելիության հղումներ

Այսօր աշխատանքային այցով Բաքու է ժամանում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն:

Ինչպես «Նովոստի-Ազերբայջան» գործակալությանը հայտնել են Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատան մամուլի ծառայությունից, Ուկրաինայի նախագահին ուղեկցելու է կառավարության անդամների, մշակույթի եւ արվեստի գործիչների պատվիրակությունը:

Այցի հիմնական նպատակը Բաքվում ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շեւչենկոյի հուշարձանի բացման արարողությանը մասնակցելն է: Նախագահներ Իլհամ Ալիեւից եւ Վիկտոր Յուշչենկոյից բացի, հանդիսավոր արարողությանը մասնակցելու են նաեւ երկու երկրների կառավարությունների անդամներ, հասարակայնության ներկայացուցիչներ:

Երեկոյան երկու նախագահների մասնակցությամբ տեղի կունենա Ադրբեջանում Ուկրաինայի օրերի հանդիսավոր բացումը:

Այցի ընթացքում համաձայնագրերի ստորագրում չի նախատեսվում, ծրագրված չեն նաեւ հանդիպումներ Ադրբեջանի էներգետիկ գերատեսչությունների ղեկավարների հետ:

Սա Ուկրաինայի նախագահի պաշտոնում Վիկտոր Յուշչենկոյի երրորդ այցն է Ադրբեջան:

Ադրբեջանից Ուկրաինայի նախագահը կմեկնի Վրաստան, որտեղ ծովափնյա Բաթում քաղաքում հուլիսի 1-ին կմասնակցի ՎՈՒԱՄ-ի երրորդ գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG