Մատչելիության հղումներ

Գյումրիում տեղի ունեցավ Համաժողովրդական շարժման հանրահավաքը


Այսօր Գյումրիում տեղի ունեցավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման` իշխանությունների կողմից արտոնված հանրահավաքը, որտեղ իր ելույթում, դիմելով քաղաքի Թատերական հրապարակում հավաքված բազմահազար մարդկանց, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մինչեւ հուլիսի 4-ին Երեւանում անցկացվելիք հանրահավաքը կարող է հայտարարվել ընդդիմության «հավաքական կառույցի» ձեւավորման մասին:

Հանրահավաքը ծրագրվածից ավելի կաճատեւ եղավ հորդառատ անձրեւի պատճառով. այդուհանդերձ, հավաքվածները մինչեւ վերջ լսեցին Տեր-Պետրոսյանի ելույթը:

Հայաստանի առաջին նախագահի ելույթում ուշագրավ էր դիտարկումը, որ մարտի 1-ի իրադարձություններում «ոստիկանները մեղավոր չեն», որ այդ համակարգի «90 տոկոսը կիսում է ժողովրդի մտահոգությունը»:

Տեր-Պետրոսյանը կոչ արեց հավաքվածներին «հարգանքով վերաբերել ոստիկանությանը եւ բանակին»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց նաեւ, որ հանրահավաքները շարունակվելու երկրի այլ բնակավայրերում` քաղաքներում եւ գյուղերում:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG