Մատչելիության հղումներ

Սուդանում ավիավթարի զոհերի թվում կա նաեւ հայաստանցի օդաչու


Ուրբաթ օրը Սուդանում վթարի է ենթարկվել Ջուբա քաղաքի բեռնափոխադրող ընկերությանը պատկանող ռուսաստանյան արտադրության «Անտոնով – 12» օդանավը: Անձնակազմի զոհված 7 անդամներից 5-ը օտարերկրացիներ էին, որոնցից մեկը` հայ:

Երկրի քաղաքացիական ավիացիան ղեկավարող մարմնի խոսնակ Աբդել Հաֆիզը «Ֆրանսպրես» գործակալությանն ասել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Խարտումից Ջուբա թռիչք կատարելիս` եղանակային վատ պայմանների հետեւանքով:

«Անձնակազմի 8 անդամներից մեկը` Սուդանի քաղաքացի Մոհամադ Համզան, փրկվել է: Զոհվածներից երկուսը սուդանցի էին, չորսը` Ուկրաինայից, մեկը` Հայաստանից»:

Անձնակազմի փրկված անդամի վկայությամբ` վթարի պատճառը ինքնաթիռին դիպած կայծակն է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG