Մատչելիության հղումներ

logo-print
Երեկ ուշ երեկոյան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Ինչպես այսօր հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանը, համանախագահներին ներկայացնելով Հայաստանի մոտեցումները Մադրիդում 2007 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ, շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարների կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները բարդացնում են բանակցային գործընթացում վստահության մթնոլորտի ստեղծումը եւ բանակցությունների առաջընթացը:

Համանախագահները նախարար Նալբանդյանին տեղեկացրել են Բաքվում Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումների արդյունքների մասին` նշելով ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG