Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը հիմնավորում է Մատենադարանի մոտ ընդդիմության հանրահավաքն արգելելու որոշումը


Քաղաքապետարանն այսօր հիմնավորել է իր երեկվա որոշումը՝ հուլիսի 4-ին Մատենադարանի մոտ ընդդիմության կազմակերպելիք հանրահավաքը արգելելու մասին:

Ընդդիմությունը պնդում է, թե քաղաքապետարանը սահմանված 72 ժամում չի արձագանքել Մատենադարանի մոտ հանրահավաք անցկացնելու դիմումին, ինչը նշանակում է, որ միջոցառումն արտոնված է:

Մինչդեռ քաղաքապետարանն այսօր հաղորդել է, որ հանրահավաքի վերաբերյալ որոշման ընդունումը, օրենքի պահանջին համապատասխան, հետաձգվել է «միջոցառման կազմակերպչի լիազորված անձանց» նախաձեռնությամբ:

«Կազմակերպչի լիազորված անձանց կողմից չստանալով որեւէ առաջարկություն, քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը հրապարակել է ընդունված որոշումը, որի մասին անմիջապես գրությամբ տեղեկացվել է միջոցառման կազմակերպչի լիազոր ներկայացուցչին»:

Քաղաքապետարանը երեկ առաջարկել էր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին իր հանրահավաքն անցկացնել «Հրազդան» կամ Հանրապետական մարզադաշտերին հարող տարածքներում: Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարել էր, որ ընդդիմության հանրահավաքը կայանալու է Մատենադարանի մոտ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG