Մատչելիության հղումներ

Էդուարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա եւ Ֆինլանդիա


Հաջորդ շաբաթ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա եւ Ֆրանսիա:

Արտգործնախարարության մամլո ծառայության վկայությամբ՝ երկուշաբթի օրը Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռլին:

Այնտեղ նախարարը հանդիպումներ կունենա իր գերմանացի պաշտոնակից Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եւ այլ պաշտոնյաների հետ: Նա կայցելի նաեւ Բունդեստագ, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Իսկ հուլիսի 2-ին Բեռլինից Էդվարդ Նալբանդյանը երկօրյա այցով կմեկնի Հելսինկի: Ֆինլանդիայի մայրաքաղաքում Հայաստանի արտգործնախարարը կհանդիպի իր պաշտոնակից Ալեքսանդր Ստուբի եւ այլ պաշտոնյաների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG