Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինծառայողների աշխատավարձն ավելանում է


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել պաշտպանության նախարարության ծառայողների աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրացնելու մասին:

«Կրասնայա զվեզդա» օրաթերթի փոխանցմամբ` հրամանագրում ասվում է, որ «պաշտպանության նախարարության զինծառայողների եւ քաղաքացիական աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության նպատակով ընդունվել է որոշում զինծառայողների ամսական դրույքը միջինը 50 տոկոսով, իսկ քաղաքացիական աշխատողներինը՝ 25 տոկոսով բարձրացնելու մասին»: Որոշումը չի տարածվում ժամանակավոր զինծառայություն կատարողների վրա:

Բացի այդ, կրկնապատկվել է օրապահիկի փոխարեն զինծառայողներին տրվող դրամական փոխհատուցումը:

Նախագահը կառավարությանը կարգադրել է անհապաղ միջոցներ հայթայթել հրամանագրի պահանջները կատարելու համար:

«Կրասնայա զվեզդա»-ն նշում է նաեւ, որ երեկ Ադրբեջանում նշել են Զինված ուժերը օրը, որն այս տարի համընկել է ազգային բանակի ստեղծման 90-ամյակին: Այդ առիթով Բաքվում տեղի ունեցած զորահանդեսին մասնակցել է ավելի քան 4,5 հազար զինծառայող:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG