Մատչելիության հղումներ

Հրանուշ Հակոբյանը՝ արտգործնախարարության Սփյուռքի հետ կապերի պետկոմիտեի ղեկավար


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հրանուշ Հակոբյանը նախագահի այսօրվա հրամանագրով նշանակվել է արտգործնախարարության Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ:

Ըստ մեկնաբանների՝ Հրանուշ Հակոբյանը աշնանը կգլխավորի Սփյուռքի նորաստեղծ նախարարությունը, որը կսկսի գործել հոկտեմբերի 1-ից:

Հրանուշ Հակոբյանը պատգամավոր էր ընտրվել Հանրապետական կուսակցության ընտրացուցակով, ուստի այս նշանակումից հետո Հանրապետական խմբակցությունը կհամալրվի նոր պատգամավորով:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG