Մատչելիության հղումներ

logo-print

Երեկ փող էր լվանում, այսօր երեխա է լողացնում


Սակայն ոչ միայն մանուկների հանդեպ անսահման սերն է նրան դրդել՝ փոխել որբ երեխաների տակաշորերը: DPA լրատվական գործակալության փոխանցմամբ` Չունգ Մոնգ Կուն մեղադրվել է խոշոր կոռուպցիոն գործարքի մեջ եւ փետրվարին դատապարտվել երեք տարվա ազատազրկման: Դատարանն ապացուցել է, որ նա շուրջ 87 միլիոն դոլար գումար է հատկացրել պաշտոնյաներին կաշառք բաժանելու համար:

Ավելի ուշ դատարանը որոշել է ազատազրկումը փոխարինել 300 ժամ հանրօգուտ աշխատանքով` նկատի առնելով այն հանգամանքը, որ Հարավային Կորեայի համախառն ներքին արդյունքի 5 տոկոսն ապահովող ամենախոշոր ավտոարտադրող ընկերության ղեկավարի բանտում լինելու փաստը վնաս կհասցնի երկրի վարկին:

Ի դեպ, դատարանը Չունգին չի զրկել Hyundai Motor-ը ղեկավարելու իրավունքից, այնպես որ կաթոլիկ եկեղեցու հովանու տակ գտնվող մանկատան երեխաներին կերակրելուց հետո ընկերության նախագահը հանդիպում է իր ենթականերին եւ համակարգում նրանց առօրյա աշխատանքը, մասնավորապես` մշակում է Հնդկաստանում եւ ԱՄՆ-ում բիզնեսը զարգացնելու ծրագիրը:

Ազատազրկումը հանրօգուտ աշխատանքով փոխարինելու մասին դատարանի որոշման կապակցությամբ YTN հարավկորեական հեռուստաընկերությունը հարցախույզ է անցկացրել, եւ պարզվել է, որ հարցվածներից ոմանք գոհ են, ոմանք էլ՝ դժգոհ:

«Լավ է, որ օլիգարխը ժամանակ է տրամադրում որբ երեխային: Գուցե այդ ընթացքում նա կհասկանա, որ պարտավոր է ավելի կարեկցող լինել այն մարդկանց նկատմամբ, ովքեր այդքան փող չունեն», - ասել է հարցվածներից մեկը:

«Ես պատրաստ եմ տասը տարի բանտում նստել մի քանի միլիարդի դիմաց, իսկ նա 90 միլիարդի համար ընդամենը 300 ժա՞մ է աշխատելու. սա արդար չէ», - բողոքել է մեկ այլ հարցված:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG