Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանը միշտ պետք է պատրաստ լինի վերադարձնել իր գրավյալ տարածքները»


«Հայ - ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում կան տեղաշարժեր, բայց Ադրբեջանը զուգահեռաբար ուժեղացնելու է իր բանակը, որպեսզի պատրաստ լինի վերադարձնել իր գրավյալ տարածքները», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկրի զինված ուժերի 90-ամյակի կապակցությամբ այսօր Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ:

Նշելով, որ հակամարտության կարգավորման բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, Ադրբեջանի նախագահը, միաժամանակ, ասել է, թե «դրանք չեն կարող մշտապես շարունակվել, ադրբեջանցի ժողովուրդն արդեն հոգնել է դրանցից», եւ իրենք ցանկացած պահի պատրաստ են «ազատագրել գրավյալ տարածքները»:

«Այսօր ադրբեջանական բանակը տարածաշրջանում ուժեղագույնն է: Վերջին շրջանում ավելանում են Ադրբեջանի նյութական հնարավորությունները եւ ռազմական ծախսերը: Ադրբեջանը սկսում է ստեղծել ռազմաարդյունաբերական համալիր: Զենքի, զինամթերքի եւ տեխնիկայի մեծ մասը գնում ենք արտասահմանից: Բայց մենք ցանկանում ենք ինքներս արտադրել այդ տեխնիկան», - հայտարարել է Ալիեւը:

Իլհամ Ալիեւի խոսքերով` ամբողջ աշխարհը «Lեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում», ինչի վկայությունն են, ըստ նրա, «պատմությունը եւ միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչված փաստաթղթերը» :

Այսօրվա զորահանդեսը առաջինն էր Ադրբեջանի անկախության 16 տարիների ընթացքում:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG