Մատչելիության հղումներ

6 դատապարտյալներ հացադուլ են սկսել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում


«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում 6 դատապարտյալներ այսօր հացադուլ են հայտարարել: Այդ մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամլո քարտուղար Արսեն Բաբայանը:

Հայաստանյան թերթերից մեկում այսօր տեղեկատվություն կար, թե «Վարդաշեն»-ում երեքշաբթի օրը հացադուլ են հայտարարել 30 դատապարտյալներ: Խոսնակը հերքել է այդ տեղեկությունը:

Հացադուլավորներից մեկը՝ Կարեն Կարապետյանը, որը 2000 թվականին ավազակային հարձակման մեղադրանքով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ 30 դատապարտյալներ պատրաստվում են հերթափոխով հացադուլ հայտարարել: Նրանք բողոքում են վաղաժամկետ ազատ արձակման հարցերով զբաղվող անկախ հանձնաժողովի որոշումների դեմ` գտնելով, որ դրանք հիմնավորված չեն:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG