Մատչելիության հղումներ

Մեկնարկեց «Երիտասարդություն՝ իրականություն, հեռանկարներ» համաժողովը


Համաժողովին մասնակցում են Հայաստանի եւ Արցախի շուրջ 90 երիտասարդական հասարակական կազմակերպություններ:

Համաժողովի ընթացքում կանցկացվի «Մտքերի տոնավաճառ» ցուցահանդեսը, որի ժամանակ երիտասարդության շրջանում աշխատանք տանող կազմակերպությունները կներկայացնեն իրենց կատարած աշխատանքները, խնդիրներն ու առաջարկները:

«Այս համաժողովը շատ կարեւոր է այն առումով, որ դուք կկարողանաք միմյանց հետ շփվել, համատեղ միջոցառումներ անցկացնել: Կարծում եմ, որ այսօր բացառիկ հնարավորություն է ստեղծվել, որպեսզի դուք պատմեք մեզ ձեր երազանքների մասին», - ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` բացելով համաժողովը:

Մեր այն հարցին, թե ո՞վ պետք է իրականացնի այդ երազանքները կամ զբաղվի երիտասարդների խնդիրներով, վարչապետը պատասխանեց, որ կառավարությունը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի երիտասարդությունը ինքնուրույն իրականացնի իր ծրագրերը:

Պայմանը, ըստ Տիգրան Սարգսյանի, այն դահլիճն է, որը տրամատրել են միջոցառման համար:

«Մեր առջեւ պետք է դնենք հավակնոտ նպատակներ, կշռադատված որոշումներ ընդունենք եւ հետամուտ լինենք դրանց իրականացմանը», -ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը:

Համաժողովի շրջանակներում անցկացվելու է նաեւ ծրագրային հայտերի մրցույթ, որի արդյունքում պետության կողմից ֆինանսավորվելու է երեք երիտասարդական ծրագիր:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG