Մատչելիության հղումներ

logo-print

Տեղեկատվական տեխնոլոգիաները կտրուկ կբարձրացնեն արտադրողականությունը


Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Մայքրոսոֆթ» ընկերության եւ մի շարք այլ տեղական ու միջազգային ընկերությունների հետ համագործակցությամբ հունիսի 26-ին եւ 27-ին կանցկացնի է DigiTec բիզնես ֆորում` «Բիզնեսի եւ տեխնոլոգիանների երկխոսություն» նշանաբանով:

Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նկատել է, որ վերջին շրջանում կառավարությունը սկսել է օգտագործել իր տնային կայքերը՝ որպես լրատվության տարածման միջոց, մինչդեռ շատ գործարարների դա դեռ չի հաջողվում:

«Այսօր նրանցից շատերը նույնիսկ չեն կարողանում ճիշտ օգտագործել իրենց կայքերը տեղեկատվությունը տարածելու կամ այլ աշխատանք կատարելու համար», - ասաց Արսեն Ղազարյանը:

«Ֆորումի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ու ներդրումն է գործարարության տարբեր ոլորտներում: Բիզնեսի արդյունավետությունը մոտ 50 տոկոսով կարելի է բարձրացնել` կիրառելով տեխնոլոգիայի նորույթները», - ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ֆորումի ընթացքում 17 տարբեր ընկերութուններ եւ 30 զեկուցողներ սեմինարների միջոցով կներկայացնեն բիզնեսի համար նախատեսված տեխնոլոգիայի նորագույն լուծումները: Ակնկալվում է մոտ 1500 այցելու:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG