Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Մկրտիչ Աբրահամյանի դատավճիռը


Վերաքննիչ դատարանը այսօր անփոփոխ է թողել մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ Մկրտիչ Աբրահամյանին 3,5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին Երեւանի քրեական դատարանի դատավճիռը:

Երեւանի քրեական դատարանը մայիսի 15-ին Աբրահամյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` «զանգվածային անկարգություններ»:

Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի փոխանցմամբ` Վերաքննիչ քրեական դատարանը այսօր նաեւ որոշել է վերադարձնել Երեւանի քրեական դատարանի հունիսի 13-ի դատավճռի դեմ Վարդան Ղավալբաբունցի շահերի պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին չհամապատասխանելու հիմնավորմամբ:

Նշված դատավճռով Ղավալբաբունցը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ եւ դատապարտվել 4 տարվա ազատազրկման:

Վարդան Ղավալբաբունցը Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար եւ Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի վարորդն էր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG