Մատչելիության հղումներ

logo-print

Երեւան կայցելի Շվեյցարիայի արտգործնախարարը


Վաղը երկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի Դաշնային կանցլեր, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանի եւ Միշլին Կալմի-Ռեյի հանդիպումը տեղի կունենա հունիսի 27-ին: Հանդիպմանը կհաջորդի նրանց համատեղ ասուլիսը:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության
տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հունիսի 26-ին արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը եւ Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Դերեկ Մյուլլերը կստորագրեն համագործակցության հուշագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG