Մատչելիության հղումներ

logo-print

Կայացավ «Հարավային Կովկասի կանանց ձայները. Չհորինված պատմություններ» գրքի շնորհանդեսը


Նախագծի հեղինակ Լեյլա Մարգիանին վրացական ռադիոալիքներից մեկում աշխատում է իբրեւ լրագրող: Նրա խոսքով` «Ձայնաօրագրերը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում հավաքվել են ավելի քան 1400 աուդիո պատմություններ: Ընտրվել են ամենահետաքրքիր պատմություները, որոնք պատմում են կանայք: Արդյունքում շուրջ 1000 օրինակով հրատարակվել է «Հարավային Կովկասի կանանց ձայները. Չհորինված պատմություններ» գիրքը:

«Արխիվում դեռ շատ հետաքրքիր պատմություններ կան», - ասում է նախագծի հեղինակը:

«Նախորդ գրքում կար 17 գլուխ, որտեղ խոսվում էր պատերազմի, խաղաղության, սիրո եւ ընտանիքի մասին: Սա նախորդի շարունակությունն է՝ պարզապես այստեղ տպագրվել են միայն կանանց պատմությունները: Եվ քանի որ մեր արխիվում 1400-ից ավելի աուդիո օրագրեր են, մենք որոշել ենք նրանցից առանձնացնել ամենահետաքրքիրները եւս. այս անգամ արդեն կանանց ու տղամարդկանց մասին: Եռապատումը կվերնագրվի այսպես՝ «Կինը եւ տղամարդը»: Այդ գրքում իբրեւ ներդիր կլինի նաեւ սույն պատմությունների խտասկավառակը», - ասաց Լեյլա Մարգիանինին:

Գրքի խմբագիրն ու նախագծի հեղինակն ասացին, որ հերոսուհիներն իրենք են ձայնագրել սեփական պատմությունները: «Լրագրողը ներկա չի եղել, որպեսզի նրանք չկաշկադվեն», - ասում են նրանք:

Թամարա Բալավաձեն գրքի խմբագիրն է: «Սրանք կանացի սովորական պատմություններ չեն», - ասում է նա ու մանրամասնում. - «Նրանք բոլորն էլ մեծ անկեղծությամբ ու առանց ատելության են պատմում իրենց պատմությունները: Ատելությունը եւ չարությունը, որոնք հիմնականում նկատվում են քաղաքական գործիչների մոտ, բացակայում են շարքային քաղաքացիների մակարդակում», - ասում է Թամարա Բալավաձեն:

Գրքի հրատարակման հիմնական նպատակն է՝ երկխոսության միջոցով փոքր-ինչ հարթել տարածարջանում որոշ երկրների միջեւ տիրող կոնֆլիկտային հարաբերությունները:

Գիրքը տպագրվել է Վրաստանում` ռուսերեն լեզվով: Այն չի վաճառվելու, ցանկացողներին տրվելու է անվճար:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG