Մատչելիության հղումներ

6 տարվա ընթացքում համակարգչից օգտվողների թիվն աշխարհում կրկնապատկվելու է


Առաջիկա 6 տարիների ընթացքում անձնական համակարգչից օգտվողների թիվն աշխարհում կկրկնապատկվի եւ կհասնի 2 միլիարդի: Այսպիսի եզրակացություն է պարունակում «Գարտներ» ամերիկյան հետազոտական խմբի վերջին զեկույցը:

Համակարգչից օգտվողների թիվը տարեկան ավելանում է 12 տոկոսով, ամենամեծ աճը նկատվում է զարգացող շուկաներում:

Աշխարհի բնակչության ընդամենը 15 տոկոսն է ապրում այսպես կոչված «համակարգչային հասունացած շուկաներում»՝ Ճապոնիայում, ԱՄՆ-ում եւ Արեւմտյան Եվրոպայում:

Փորձագետների կարծիքով՝ համակարգիչների օգտագործման աճը պայմանավորված է լայնաշերտ եւ անլար հաղորդակցությունների տարածմամբ եւ համակարգիչների գների նվազմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG