Մատչելիության հղումներ

Սերգեյ Միրոնով. «Հայաստանը Ռուսաստանի վստահելի գործընկերն ու դաշնակիցն է»


Հայաստանը Ռուսաստանի վստահելի գործընկերն ու դաշնակիցն է, հայտարարել է այսօր Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Սերգեյ Միրոնովը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Մոսկվայում հանդիպելուց հետո:

«Անցած տարի երկու երկրների միջեւ շրջանառության ծավալն ավելացել է 67 տոկոսով, իսկ այս տարի կգերազանցի 1 միլիարդ դոլարը», - փաստել է Միրոնովը:

Դաշնության խորհրդի նախագահը նաեւ «շատ բարձր» է գնահատել Ռուսաստանի եւ Հայաստանի միջխորհրդարանական կապերը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայությամբ՝ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպելու է նաեւ իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւի հետ: Երկու նախագահները ստորագրելու են ռուս-հայկական հռչակագիր, որը ներառելու է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ:


(Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG