Մատչելիության հղումներ

Համագործակցության հուշագիր Ճարտարագիտական համալսարանի ու տրանսպորտի եւ կապի նախարարության միջեւ


Արարողությունից առաջ համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը համալսարանի շրջանավարտ, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին հանձնեց նրա անձնական գործը, որտեղ ամփոփված են պոլիտեխնիկական ինստիտուտում ուսման տարիներին նախարարի ստացած բոլոր գնահատականները: Ռեկտորի խոսքով, նախարարն օրինակելի ուսանող է եղել, միայն «լավ» եւ «գերազանց» է ստացել:

Հուշագրի համաձայն` երկու կառույցները համատեղ կաշխատեն մասնագիտությունների, ուսումնական ծրագրերի ձեւավորման եւ դրանց արդիականացման ուղղությամբ: Ուսանողներից շատերը նախարարությունում պրակտիկայի եւ վերապատրաստման հնարավորություն կունենան:

«Այս հուշագիրը կյանքի կոչելու համար նախապատրաստական մեծ աշխատանք ենք կատարել: Ուսումնասիրվել են մեր եւ նախարարության հնարավորությունները: Նրանք ներկայացրել են իրենց պահանջները, մենք` մեր ակնկալիքները», - հայտնեց Ոստանիկ Մարուխյանը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG