Մատչելիության հղումներ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որը մեղադրվում է սուտ մատնության մեջ, արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակում է բուժումը Մոսկվայում: Այդ մասին այսօր հայտնել է կուսակցության լրատվական ծառայությունը:

Կարապետյանը, որի առողջական վիճակը վատթարացել էր քրեակատարողական հիմնարկում, տեղափոխվել էր հիվանդանոց, որից դուրս էր գրվել այս ամիս:

Կուսակցության առաջնորդին բնակավայրից բացակայելու թույլտվություն է տվել նախաքննություն իրականացնող մարմինը:

Նախատեսվում է, որ Արամ Կարապետյանը Հայաստան կվերադառնա օգոստոսի վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG