Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին ստորագրել է կառավարության կառուցվածքի մասին օրենքը: Համաձայն օրենքի, որ Ազգային ժողովն ընդունել է անցած շաբաթ կայացած արտահերթ նստաշրջանում, կառավարությունը ունենալու է 18 նախարարություն. գործող կառավարության համեմատ միայն մեկն է ավելանում` Սփյուռքի հարցերով նախարարությունը:

Օրենքը ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսի 1-ից: Սփյուռքի հարցերի նախարարությունը, ըստ փաստաթղթի, կառավարության կառուցվածքում կընդգրկվի հոկտեմբերի 1-ից:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի նույն օրվա հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվում հանրապետության նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» հրամանագրի առաջին բաժինը:

Հրամանագիրն ուժի մեջ կմտնի 2008 թվականի հուլիսի 1-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG